Փիլիսոփայությունն ու մաթեմատիկան Հայաստանում չեն առաջացել, ո՛չ էլ դրանք հայերն են ստեղծել:
Ո՛չ Թալեսը, ո՛չ էլ Պյութագորասը Հունաստանում ապրող հայեր, կամ՝ Հայաստանում ապրող հույներ չեն եղել:
Քրիստոսը հայ չի եղել, նա Պաղեստինում ծնված հրեա է եղել: Պողոս առաքյալն էլ, որ ծնվել է Կիլիկայի Տարս քաղաքում, էլի ո՛չ Հայաստանում է ծնվել, ո՛չ էլ հայ է եղել:
Երուսաղեմը հին հայկական քաղաք չէ, իսկ այն իրավունքները, որ Հայկական Եկեղեցին ունի այդ քաղաքում, տվել են թուրքերը:
Յուղանկարչությունը չի ծնվել Հայաստանում ու առաջին յուղանկարիչներն էլ, բնականաբար, հայեր չեն եղել: Այն առաջացել է
15-րդ դարում, Բուրգունդիայում՝ հարյուրամյա պատերազմի ժամանակ: Ո՛չ Յան վան էյկը, ո՛չ նրա ավագ եղբայր Հուբերտ վան Էյկը հայեր չեն եղել:
Եթե պատմությունը խեղաթյուրելու մրցաշար լինի, անպայման մենք կզբաղեցնենք առաջատար հորիզոնականներ:
Թիֆլիսի Դինամոն ավելի մեծ հաջողությունների է հասել քան ՝ Երևանի Արարատը:
Իսկ, օրինակ, կինեմատոգրաֆում կամ փիլիսոփայությունում վրացիներն ավելի մեծ երևելիներ են տվել քան՝ հայերս:
20-րդ դարասկզբին մենք անկախ ենք դարձել, որովհետև փլուզվել է Ռուսական կայսրությունը:
Նույն դարի վերջում մենք անկախ ենք դարձել, որովհետև քանդվել է արդեն Սովետական կայսրությունը:
2018 թվականին ո՛չ մի հեղափոխություն չի եղել Հայաստանում:
Երբ երկրի ղեկավարը միջազգային ամբիոններից հայտարարում էր դրա մասին, օտար պետությունների հատուկ ծառայություններն ընդամենը ծիծաղել են հայերիս վրա:
20-րդ դարի սկզբին Ռուբեն Սևակը անարգանքի սյունին էր գամում պոլսահայ վաճառված լրագրողներին, ովքեր Ադանայի ջարդից հետո գրում էին սուտ ու պռատ լուրեր:
Հարյուր տարի է անցել՝ բան չի փոխվել, որովհետև նույն լոպազներն ենք, ստախոսներն ենք, աշխարհը մեզանով պայմանավորողներն ենք, գրքեր չկարդացող տգետներն ենք:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ